Ուկրաինայում խոսել են Ռուսաստանի հետ բանակցություններում Կիևի հետագա քայլերի մասին
Աշխարհ
Ուկրաինան կորոշի ստամբուլյան բանակցությունների հետագա քայլերը, հենց որ հստակություն լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։
Մայիսի 11-ի իր գիշերային ելույթի ժամանակ Պուտինը առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նրա խոսքով՝ երկխոսությունը կարող է սկսվել մայիսի 15-ին՝ առանց նախապայմանների։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ այս բանակցությունների հիմնական նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն է, ինչպես նաև «պատմական հեռանկարի» համար երկարաժամկետ խաղաղության հաստատումը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)