Զելենսկին պատմել է՝ ինչ է ակնկալում Պուտինի հետ Թուրքիայում կայանալիք հանդիպումից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը կհանգեցնի հրադադարի և բոլոր գերիների փոխանակման պայմանավորվածությունների: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Liberation թերթին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ինքը և Պուտինը այս պահին չեն կարող ամեն ինչի շուրջ պայմանավորվել, սակայն պետք է ֆորմատ գտնեն՝ դադարեցնելու մարտերը։
«Եթե ես հանդիպեմ Պուտինի հետ, մենք պետք է դուրս գանք քաղաքական հաղթանակով՝ զինադադար, բոլոր գերիների փոխանակում կամ նման մի բան»,- ասել է Զելենսկին։
