AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Աշխարհ
Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։
Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի հարստացման նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ազդեցության չարաշահման և փողերի լվացման մեջ։ 2023 թվականի դեկտեմբերին նախկին նախագահը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքի լսումը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 13-ին։
Դատարանը նաև ուժի մեջ է թողել Ազիզի ակտիվները բռնագրավելու և նրան քաղաքացիական իրավունքներից զրկելու որոշումը։
