Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, սակայն անհաջողության են մատնվել
Աշխարհ
Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, որը չեզոք ջրերով ուղևորվում էր Պրիմորսկ, սակայն փորձն անհաջող է ստացվել:
Էստոնացիները գործողության ընթացքում օգտագործել են ուղղաթիռ, նավ և ՆԱՏՕ-ի կործանիչ, սպառնացել են խոյահարել և փորձել են դեսանտ իջեցնել նավի վրա, սակայն անձնակազմը չի արձագանքել զգուշացումներին, այնուհետև ռուսական Սու-35 ինքնաթիռը բարձրացել է օդ, և հետապնդումը դադարել է:
Դրանից հետո Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ և Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին կանչել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
Նշվում է, որ նավթային տանկերը Գաբոնի դրոշի ներքո է եղել և ուղևորվում էր ռուսական նավահանգիստ։
