ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Ստամբուլ բանակցությունների համար՝ փորձելով շահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրում է Responsible Statecraft ամսագիրը։
«Շատ հազվադեպ է, որ խաղաղ բանակցություններում իրական առաջընթաց գրանցվի հենց առաջնորդների միջև հանդիպումների ժամանակ, և ռուսները որոշակի հիմքեր ունեն կարծելու, որ դա լուրջ առաջարկ չէ, այլ մանևր կամ հնարք Թրամփի բարեհաճությունը շահելու համար», - ասվում է հոդվածում։
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ այս տարվա սկզբին Ուկրաինայի իշխանությունները մերժել են Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հնարավորությունը՝ պահանջելով զորքերը դուրս բերել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)