Կատարի վարչապետ Ալ Թանին հայտարարել է՝ Boeing 747-8-ը Թրամփին փոխանցելը գործարք է, ոչ թե նվեր
Աշխարհ
Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին բացատրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Boeing 747-8 ինքնաթիռի ծրագրված փոխանցումը գործարք է, ոչ թե նվեր։ Կատարի առաջնորդի խոսքերը մեջբերում է CNN-ը։
Ալ Թանին ասել է, որ ինքնաթիռի տեղափոխումը «կառավարություն գործարք» է, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անձնական նվեր: Կատարի քաղաքական գործչի հայտարարությունը հնչում է այն մեղադրանքների ֆոնին, որ Դոհան ապօրինի լոբբիստական մեթոդներ է կիրառում։
Թրամփը ինքնաթիռը զննել է դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ այն վայրէջք կատարեց West Palm Beach օդանավակայանում: Ինքնաթիռը «թռչող պալատ» է։ Ակնկալվում է, որ այն կծառայի՝ որպես նախագահական նոր ինքնաթիռ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում