ԵՄ-ն կսկսի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակումը
Աշխարհ
Եվրամիությունը անմիջապես կսկսի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակումը։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլինա Վալտոնենը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը մենք ընդունեցինք, ճիշտ որոշում էր, և այժմ մենք անմիջապես կսկսենք մշակել նոր փաթեթ», - ասել է Վալտոնենը՝ ժամանելով Թուրքիա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Մայիսի 14-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում