Ֆրանսիայում հայտարարել են՝ Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Զելենսկու մասնակցությանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությանը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն՝ ամերիկյան առաջնորդի դիրքորոշումն անվանելով «իմաստուն և խաղաղարար»։
Ֆիլիպոյի խոսքով՝ Թրամփը հասկացրել է, որ չի ցանկանում Ուկրաինայի առաջնորդին տեսնել հունիսի վերջին դաշինքի հանդիպմանը։
«Մակրոնն ու նրա կողմնակիցները խուճապի մեջ են, այս որոշումն ավելի է մոտեցնում խաղաղությունը»,- գրել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում