Պուտինը չի մեկնի Ստամբուլ՝ բանակցությունների
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Ոչ», - CNN-ը մեջբերում է Պեսկովի խոսքերը։
Մայիսի 14-ի երեկոյան Վլադիմիր Պուտինը հաստատել է այն պատվիրակության կազմը, որը կներկայացնի Ռուսաստանի շահերը մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Թիմը, ինչպես 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինական պատվիրակության հետ զրույցին կմասնակցեն նաև պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում