Զելենսկին հրավիրվածների ցուցակում չէ․ Euractiv
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն չեն հրավիրի Հաագայում ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովին։ Դա կապված է դաշինքի ներսում տարաձայնությունների առաջացման մտավախությունների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր լարվածության ֆոնին, հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ուկրաինային հրավիրելը կարող է լարվածություն առաջացնել, հատկապես Թրամփի հետ, ով փորձում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ և ակտիվորեն դեմ է արտահայտվել մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գագաթնաժողովի ներկայիս օրակարգը ներառում է միայն մեկ նստաշրջան ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար՝ առանց արտաքին գործընկերների մասնակցության: Սակայն պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Կիևի ներկայացուցիչները կարող են մասնակցել Ատլանտյան խորհրդի կազմակերպած զուգահեռ հրապարակային միջոցառումներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում