Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ բարձր ճշգրտության զենք կստեղծեն
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Գերմանիան ցանկանում են համատեղ ստեղծել բարձր ճշգրտության զենքեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությանը։
«Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ կմշակեն «խորը ճշգրիտ հարվածի» նոր զենք՝ ավելի քան 2000 կիլոմետր հեռահարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախագիծը հիմնված է 2024 թվականին երկու երկրների ստանձնած պարտավորությունների վրա: Այնուհետև Լոնդոնը և Բեռլինը ստորագրել են երկկողմ պաշտպանական պայմանագիր և ընդգծել են Եվրոպայի՝ Ուկրաինայում պատերազմի ցանկացած սրացումից պաշտպանվելու կարողունակությունը:
Բրիտանական կառավարության հայտարարության մեջ մանրամասներ չեն հաղորդվում ծրագրի իրականացման ժամկետների կամ բյուջեի մասին:
