Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել բանակցությունների սեղանի շուրջ Պուտինի «դատարկ աթոռի» համար
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ափսոսանք է հայտնել «դատարկ աթոռի» համար, որտեղ պետք է նստեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Թուրքիայում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News հեռուստաալիքը։
Նրա խոսքով, «Ուկրաինան հավատարիմ մնաց իր խոսքին», և Վոլոդիմիր Զելենսկին պատվիրակության հետ ժամանել է խաղաղության հասնելու բանակցությունների համար։
«Բայց նրանց դիմաց դատարկ աթոռն է՝ այն աթոռը, որտեղ պետք է նստեր Վլադիմիր Պուտինը այս երեկո»,- ասել է Բարրոն։
