Թրամփը Կատարի հետ մի քանի միլիարդ դոլարանոց գործարք է կնքել
Աշխարհ
Կատարն ԱՄՆ-ից 42 միլիարդ դոլարի զենք կգնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Կատարը 10 մլրդ դոլար կներդնի նաև Ալ Ուդեյդ բազայի արդիականացման համար, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։
«Մենք համաձայնագիր ենք ստորագրել ամերիկյան լավագույն տեխնոլոգիաների՝ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Pegasus տանկերի ինքնաթիռների, Desert Vipers զրահամեքենաների, երկկենցաղային մեքենաների, MQ-9B անօդաչուների և Sky Guardian-ի մատակարարման մասին»,- ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում