Թուրքիայում բացահայտել են Էրդողան-Զելենսկի քննարկման թեման
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների ընթացքում կաջակցի Ուկրաինայում 30-օրյա հրադադարին։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը X-ում։
«Մեր նախագահը կընդգծի մեր երկրի մոտեցումը կրակի դադարեցման և առանց հապաղելու խաղաղ բանակցություններ սկսելու հարցում», - հայտնել Է պաշտոնյան:
Ալթունը բացահայտել է Ստամբուլում Էրդողանի և Զելենսկու առաջիկա երկկողմ հանդիպման օրակարգը։ Նրա խոսքով՝ երկկողմ և միջտարածաշրջանային հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել բոլոր հարցերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման շրջանակներում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում