Bloomberg-ը պարզել է Ռուսաստանի համար Վաշինգտոնի նոր առաջարկի մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են վերսկսել բանակցությունները և հանդիպումները Ռուսաստան-ՆԱՏՕ [որհրդի շրջանակներում: Նման առաջարկով հանդես է եկել Վաշինգտոնը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ մարդուն։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի առաջարկվում է դիմել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակներում:
«Ամերիկյան կողմի մշակած ծրագրում կան նաև հրադադարի կետեր և ԱՄՆ-ի պատրաստակամությունը ճանաչելու Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը», - հիշեցնում Է Bloomberg-ը: Փոխարենը Ուկրաինային առաջարկվում են անվտանգության հուսալի երաշխիքներ և սեփական բանակի զարգացման իրավունք։
