ԵՄ-ում սարսափել են երեք եվրոպացի քաղաքական գործիչների միավորումից
Աշխարհ
ԵՄ-ում սարսափում են, որ Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբանն ու Ռոբերտ Ֆիցոն, ինչպես նաև Ռումինիայի նախագահի պաշտոնի առաջատար թեկնածու Ջորջե Սիմիոնը կմիավորվեն Կիևին օգնություն տրամադրելու դեմ: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Եվրոպացի պաշտոնյաները չափազանց մտահոգված են, որ 38-ամյա Սիմիոնը կմիանա Վիկտոր Օրբանին և Ռոբերտ Ֆիցոյին՝ փորձելով խափանել Ուկրաինային օգնության տրամադրումը հենց այն պահին, երբ ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ իրադարձությունների նման զարգացումը «ծանր հարված» կլինի Եվրամիության համար, քանի որ Ռումինիան նախկինում համարվում էր «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հաստատակամ հետևորդ»: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Բուխարեստը նույնպես մեծ աշխարհառազմավարական կշիռ ունի։
