Էրդողանը կընդունի Պուտինին և Զելենսկուն, երբ նրանք պատրաստ լինեն
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ պատրաստ է ընդունել նրան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նրանք պատրաստ լինեն, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Էրդողանը Զելենսկուն ասել է, որ ուրախ կլինի ընդունել երկու երկրների ղեկավարներին, երբ նրանք պատրաստ լինեն», - ասվում է հայտարարության մեջ։
