Թրամփը բացառել Է ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացն՝ առանց իր ևՊուտինի հանդիպման
Աշխարհ
Ուկրաինայում բանակցությունների և կարգավորման հետ կապված ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ չի կայացել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ։
«Ոչինչ տեղի չի ունենա, մինչև մենք Պուտինի հետ չհանդիպենք, հասկանալի է։ Բայց մենք ստիպված կլինենք դա լուծել, քանի որ չափազանց շատ մարդիկ են մահանում», - ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը հնարավոր էր համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին: Սակայն, ավելի ուշ նա հրաժարվեց այդ ծրագրերից։
