Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին կրկին սկսել է հրադադարը որպես Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ բանակցությունների պայման առաջադրել՝ սպառնալով, որ եթե նրանք սկսեն վիճել մանրամասների շուրջ, հակամարտությունը կարող է տարիներ շարունակ տևել։
«Մենք կարող ենք համաձայնության գալ հրադադարի շուրջ, ապա խոսել մոնիթորինգի և այլնի մասին, որպեսզի չխորանանք ամբողջ կառուցվածքի, պատերազմի ավարտին տանող ամբողջ ճանապարհի մանրամասների մեջ։ Եթե հիմա սկսենք վիճել մանրամասների շուրջ, կարող են դեռ երկար շարունակվել պատերազմի տարիներ», - ասել է Զելենսկին ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
