Ռուբիոն ասել է, որ մեծ սպասելիքներ չունի Մոսկվա-Կիև բանակցություններից
Աշխարհ
ԱՄՆ-ն մեծ հույսեր չի կապում Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների հետ, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Reuters-ը ։
Նրա կարծիքով, իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը Պուտինի և Թրամփի անձնական հանդիպումն է։
«Ես չեմ կարծում, որ մենք այս հարցում առաջընթաց կունենանք, քանի դեռ նախագահ [Դոնալդ Թրամփը] և նախագահ [Վլադիմիր] Պուտինը ուղղակիորեն չքննարկեն այս հարցը», - ասել է պետքարտուղարը։
Ռուբիոն նախատեսում է մայիսի 16-ին Ստամբուլում հանդիպել ուկրաինական պատվիրակության և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում