Զելենսկին հաստատել է Ստամբուլում կայանալիք բանակցությունների պատվիրակության կազմը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցությունների համար նախատեսված պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Ուկրաինայից բանակցային խումբը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այն նաև կներառի.
- Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցա;
- Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) փոխնախագահ Ալեքսանդր Պոկլադը,
- Արտաքին հետախուզության ծառայության նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լուգովսկոյը,
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Շևչենկո


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում