Ռուբիոն և Ֆիդանը կշարունակեն ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունն ապահովելու համար
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնության են եկել շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ապահովմանն ուղղված ջանքերը, հինգշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Նախարարները հանդիպել են Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։
Նախարարները քննարկել են նաև պետությունների ղեկավարների այցերի նախապատրաստական աշխատանքները, Գազայի հատվածում, Սիրիայում և այլ երկրներում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում