Ֆրանսիան Իրանի դեմ դատական հայց կներկայացնի Միջազգային դատարանում
Աշխարհ
Փարիզը Թեհրանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց կներկայացնի այն պատճառով, որ Իրանը շարունակում է անազատության մեջ պահել Ֆրանսիայի երկու քաղաքացիների: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը:
Խոսքը երկու Ֆրանսիայի քաղաքացիների մասին է , որոնք ձերբակալվել են Իրանում 2022 թվականի մայիսին։
«Սեսիլ Քոլերը և Ժակ Պարիսը պահվում են այնպիսի պայմաններում, որոնք միջազգային իրավունքի համաձայն հավասարազոր են խոշտանգումների: Այս իրավիճակը անընդունելի է և, ինչպես Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, հակասում է միջազգային իրավունքին: Վաղը Ֆրանսիան Իրանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան՝ հյուպատոսական պաշտպանության իրավունքը խախտելու համար։ Ֆրանսիան կշարունակի ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա, մինչև մեր երկու հայրենակիցները ազատ չարձակվեն», - հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լեմուանը՝ դա անվանելով «ազգային առաջնահերթություն»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում