Եվրոպացի առաջնորդները Պուտինի դեմ ամբողջական առևտրային արգելք կսահմանեն․ Politico
Աշխարհ
Եվրոպական առաջնորդները Թուրքիայում ձգձգված բանակցություններից հետո ցանկացել են ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և դիտարկում են Մոսկվայի դեմ ամբողջական առևտրային արգելք սահմանելու տարբերակը: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հանդիպելու են՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի կարգավորումը:
Աղբյուրների խոսքով՝ Տիրանայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում զրույցը կկենտրոնանա Մոսկվայի դեմ պատժամիջոցների կտրուկ խստացման վրա: Երկու եվրոպացի պաշտոնյաներ նշել են, որ պետությունների ղեկավարները կքննարկեն ռուսական ներմուծման պատժիչ տուրքերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում