Հայտնի է Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամը
Աշխարհ
Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով՝ 13:30-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
Գերատեսչությունում հավելել են, որ նույն օրը՝ Երևանի ժամանակով՝ 11:45-ին նախատեսված է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Միևնույն ժամանակ գործակալության աղբյուրը հավելել է, որ Ռուսաստանը Երևանի ժամանակով՝ 11:00-ից կսպասի ուկրաինական կողմին Ստամբուլում բանակցությունների համար։
ԻՆչպես հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերային ուղերձում առաջարկել է վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում