Գնդակը Ռուսաստանի դաշտում է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն՝ Ստամբուլի բանակցությունների մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկը, հայտարարել է, որ գնդակն այժմ գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դաշտում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ամբողջ ճնշումը Պուտինի վրա է»,- նշել է Ռյուտեն Ալբանիայում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ Ռուսաստանը սխալ է թույլ տվել՝ Ստամբուլ ուղարկելով «ցածր մակարդակի» պատվիրակություն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)