Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է F-16 կործանիչի կորստի մասին
Աշխարհ
Ուկրաինացի զինվորականները մայիսի 16-ի գիշերը կորցրել են կապը F-16 կործանիչի հետ, որը «կատարում էր օդային հարձակումը հետ մղելու առաջադրանքներ», հայտնել Է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը, գրում է Reuters-ը։
«Օդանավում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, օդաչուն ինքնաթիռը տարել է բնակավայրից հեռու և դուրս ցակտել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թե կոնկրետ որտեղ է դա տեղի ունեցել, չի նշվում։ Օդաչուին գտել են, Նա ողջ է։ «Բոլոր հանգամանքներն օբյեկտիվորեն պարզելու համար նշանակվել է հանձնաժողով, որն արդեն անցել է աշխատանքի», - հայտնել են հրամանատարությունից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում