Ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին
Աշխարհ
ԵՄ Խորհրդի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա դա գնահատել է որպես «կարևոր քայլ»։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Եվրամիությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կապերում և տարածաշրջանը մոտեցնել մեր կազմակերպությանը» - գրել է նա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)