Վիետնամը հաստատել է 1.5 ԱՄՆ միլիարդ դոլար արժողությամբ Trump Organization-ի ներդրումային ծրագիրը
ԱՄՆ
Վիետնամի կառավարությունը հաստատել է Թրամփի ընտանիքին պատկանող Trump Organization-ի և նրա գործընկեր Kinhbac City-ի համատեղ 1.5 ԱՄՆ միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը՝ նախատեսված հյուրանոցների, գոլֆի դաշտերի և անշարժ գույքի կառուցման համար։
Ծրագիրը կիրականացվի 990 հեկտար տարածքում, կներառի հանգստավայրեր, հյուրանոցներ և բնակելի համալիր։ Առաջին փուլն սկսվում է արդեն այս եռամսյակում և կշարունակվի մինչև 2029թ. երկրորդ եռամսյակ, հայտնում է Reuters-ը։
Նախագծի հաստատումը տեղի է ունենում Վիետնամ–ԱՄՆ բանակցությունների ֆոնին, որտեղ Հանոյը փորձում է խուսափել ամերիկյան 46% ներմուծման մաքսատուրքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)