Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարևոր են երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման համար․ Ֆիդան
Աշխարհ
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կարևոր են պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դրանով կորոշվի երկրների ղեկավարների հետագա հանդիպումը»,- ասել է նա։
Ֆիդանը Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անվանել է «հնարավորություն, որը «պետք է գնահատել»։
«Սա կողմերի միջև առաջին հանդիպումն է 2022 թվականի մարտից ի վեր: Հետաձգման ամեն օր ավելի մեծ ավերածությունների կհանգեցնի: Հրադադարը անհրաժեշտ է»,- ասել է Ֆիդանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին