Իրանը պետք է արագ գործի, հակառակ դեպքում ինչ-որ վատ բան տեղի կունենա․ Թրամփ
Աշխարհ
Իրանը պետք է արագ շարժվի միջուկային նոր համաձայնագրի շուրջ, հակառակ դեպքում «ինչ-որ վատ բան տեղի կունենա», այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, թե չէ վատ բան կլինի»,- ասել է Թրամփը։
Մայիսի 14-ին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենք ստեղծելու իր ծրագրերից: «Թեհրանը պետք է նաև դադարեցնի ահաբեկչության հովանավորությունը, հրաժարվի փոխանորդ պատերազմներից և ամբողջությամբ հրաժարվի իր միջուկային հավակնություններից»,-ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին