Լիբանանում խաղաղապահները ենթարկվել են հարձակման
Աշխարհ
Լիբանանի հարավում այսօր Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահները ենթարկվել են հարձակման՝ մի խումբ քաղաքացիական անձանց կողմից, որոնք զինված էին մետաղյա ձողերով և կացիններով։ UNIFIL-ը հայտնել է, որ գրոհի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, սակայն տուժածներ չկան։ Հարձակումը տեղի է ունեցել Ջմեյջմեհի և Խիրբաթ Սիլիմի միջև՝ պարեկության ժամանակ։
ՄԱԿ-ի խաղաղապահները կիրառել են ոչ մահացու պաշտպանական միջոցներ՝ իրենց և շրջակա մարդկանց անվտանգությունը ապահովելու համար։ Լիբանանի Զինված ուժերը տեղեկացվել են միջադեպի մասին և շուտով ուղեկցել են պարեկությանը մինչև բազա։ Ըստ UNIFIL-ի՝ գործողությունը նախապես համաձայնեցված է եղել Լիբանանի ԶՈՒ-ի հետ։
Միաժամանակ, այս միջադեպին նախորդել էր մեկ այլ լարվածություն. երեքշաբթի օրը Իսրայելի բանակի կրակը դիպել էր ՄԱԿ-ի դիրքի սահմանին։ Սա առաջին նման դեպքն էր նոյեմբերին Իսրայելի և Հիզբալլայի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումից հետո, փոխանցում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)