Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են քննարկել կրակի դադարեցման հարցը
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում համաձայնության եկան, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը և մանրամասն կնկարագրի այն։ Այս մասին բանակցություններից հետո լրագրողներին հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք համաձայնեցինք, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ և մանրամասն կնեկրայացնի այն։ Այս տեսլականի ներկայացումից հետո մենք կարծում ենք, որ նպատակահարմար կլինի, սա նույնպես քննարկվել է, շարունակել մեր բանակցությունները», - ասաց Ռուսաստանի նախագահի օգնականը։
Մեդինսկին հավելել է, որ Ռուսաստանը գոհ է արդյունքից և պատրաստ է շարունակել շփումները։
Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 13:35-ին և տևել են երկու ժամից էլ պակաս։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին