Պետդուման մեկնաբանել է Կիևի հետ գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը
Աշխարհ
Կարևոր պահ է Ստամբուլում կայացած բանակցություններում Ուկրաինայի հետ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ամենակարևորն այն է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ուկրաինացիների լուրջ դիմադրությանը հակառակ, ովքեր ամեն կերպ փորձում էին խափանել այս հանդիպումը, բանակցությունների այս փուլը», - նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ գերիների փոխանակումը «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով կարևոր պահ է։ Չեպան ընդգծել է, որ սա արդեն մեծ արդյունք է, երբ մոտ ապագայում հազար մարդ վերադառնա իրենց ընտանիքներ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)