Թրամփը հայտարարել է առևտրային մաքսատուրքերի նոր ալիքի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ն կսկսի տեղեկացնել այն երկրներին, որոնք Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրեր չեն կնքել, ԱՄՆ շուկայում բիզնեսով զբաղվելու համար մաքսատուրքերի չափի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ունենք 150 երկիր, որոնք ցանկանում են միաժամանակ համաձայնագիր կնքել, բայց անհնար է հանդիպել բոլորի հետ։ Այսպիսով, կարծում եմ՝ մի քանի շաբաթից Սքոթ Բեսենտը և Հովարդ Լատնիկը կսկսեն նամակներ ուղարկել», - ասել է Թրամփը Աբու Դաբիում կայացած գործարար հանդիպման ժամանակ։
Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ն արդար կլինի և կտեղեկացնի, թե որքան գումարներ պետք է վճարվեն ամերիկյան շուկա մուտք գործելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին