Ամերիկյան ընկերությունները մոտ 60 միլիարդ դոլար կներդնեն ԱՄԷ նավթի և գազի ոլորտում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ ( ԱՄԷ ) վերջերս կատարած այցի ժամանակ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) հայտարարեց մի շարք ամերիկյան ընկերությունների հետ էմիրությունում նախագծերին մասնակցելու վերաբերյալ համաձայնագրերի մասին։ Հնարավոր ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 60 միլիարդ դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
ADNOC-ի պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն, հիմնական նախագծերի թվում են՝ Վերին Զաքում ծովային հանքավայրում արտադրության ծավալների ընդլայնումը՝ ExxonMobil-ի մասնակցությամբ , Շահ հանքավայրում գազի արդյունահանման աճը՝ Occidental Petroleum-ի հետ համատեղ, ինչպես նաև ամերիկյան EOG Resources ընկերությանը Աբու Դաբիի 3-րդ բլոկում հետախուզական աշխատանքներ իրականացնելու կոնցեսիայի տրամադրումը՝ ուղղված ոչ ավանդական ածխաջրածնային պաշարների հայտնաբերմանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին