Ռուսական պատվիրակության ինքնաթիռը մեկնել է Ստամբուլից
Աշխարհ
Ռուսական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Ստամբուլից մեկնել է Ռուսաստան՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղեկացված աղբյուրը։
«Պատվիրակության հետ ինքնաթիռը մեկնել է Ստամբուլից», - ասել է աղբյուրը։
Flightradar24-ի տվյալներով՝ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը թռիչք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից, որը գտնվում է քաղաքի արևմուտքում, Մոսկվայի ժամանակով ժամը 19:57-ին:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի գլխավորությամբ։ Բանակցությունները տևեցին գրեթե երկու ժամ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին