Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրում է ազատել իր ապրանքները մաքսատուրքերից
Աշխարհ
Հարավային Կորեան խնդրել է իրեն ազատել ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերից։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ան Դեոկ-Կյունը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրի հետ խորհրդակցությունների ժամանակ ասիական երկրի նախարարը նշել է, որ հանրապետությունը փնտրում է փոխշահավետ տարբերակներ՝ խնդիրը լուծելու և մաքսատուրքերը վերացնելու համար։
«Նույնիսկ գործող նախագահի հետ համապատասխան մարմինների միջև սերտ խորհրդակցություններ են ընթանում, և մենք մանրամասնորեն ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։ Դրա հիման վրա մենք հետևողականորեն խնդրում ենք մեր ապրանքները ազատել փոխադարձ և ոլորտային տուրքերից», - ասել է Ան Դուկ-Կյունը։
