Հունգարիան մեղադրել Է Եվրահանձնաժողովին
Աշխարհ
Հունգարիան մեղադրում է Եվրահանձնաժողովին Միացյալ Նահանգների հետ մաքսային պատերազմը կանխելու հարցում անհաջողության մեջ և կոչ է անում հնարավորինս նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Լևենտե Մագյարը։
«Ամերիկայի հետ ծավալված այս սակագնային պատերազմը չափազանց վնասակար է եվրոպական տնտեսության և հատկապես հունգարական տնտեսության համար։ Մենք մեղադրում ենք Եվրոպական հանձնաժողովին ամերիկյան կողմի հետ բանակցությունները ժամանակին չսկսելու համար, երբ նրանք առաջին անգամ սկսեցին բացահայտ խոսել այդ սակագների ներդրման մասին՝ մի քանի ամիս և տարի առաջ։ Թրամփի հետ հաղորդակցության ուղիները պետք է ստեղծվեին նախապես, ինչը թույլ կտար խուսափել այս իրավիճակից», - ասել է Մագյարը Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։
