Իսրայելը հայտարարել է՝ շուտով կընդլայնի Գազայի հատվածում գործողությունը
Աշխարհ
Իսրայելը պատրաստվում է ընդլայնել իր ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին հաղորդվել է Իսրայելի բանակի Telegram ալիքում։
«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է իրականացնել զանգվածային հարվածներ և զորքեր մոբիլիզացնել՝ Գազայի հատվածի տարածքներում օպերատիվ վերահսկողություն հաստատելու համար՝ գործողությունների ընդլայնման և պատերազմի նպատակներին հասնելու նախապատրաստման նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։
Պարզաբանվում է, որ Իսրայելը մտադիր է հասնել պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան «Համաս» շարժման վերացմանը։
