Արևմուտքում ծաղրել են Զելենսկու հանդիպումը Մակրոնի, Սթարմերի, Մերցի և Տուսկի հետ
Աշխարհ
Իռլանդացի լրագրող Չեյ Բուսը X-ում արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը Եվրոպական առաջնորդներ Էմանուել Մակրոնի, Քիր Սթարմերի, Ֆրիդրիխ Մերցի և Դոնալդ Տուսկի հետ՝ ծաղրելով նրան:
«Իրականությունը տեսնել չցանկացողների կոալիցիա», - կատակել է լրագրողը:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուկրաինացի առաջնորդի հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ այն օրը, երբ կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում:
