Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում
Աշխարհ
Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցություններում «կոշտ պահանջներ» է ներկայացրել Ուկրաինային, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ գործակալության, Մոսկվան պահանջել է․
․ Կիևի չեզոք կարգավիճակը
․ Ուկրաինայի հրաժարումը օտարերկրյա զորքերի կամ զանգվածային ոչնչացման զենքի ներկայությունից
․ Ղրիմի, Սևաստոպոլի և չորս նոր շրջանների կորստի ճանաչումը և դրանց միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի մաս
․ փոխհատուցման պահանջներից հրաժարում
Մոսկվան պատրաստ է համաձայնել հրադադարին, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը նոր շրջաններից։ Այժմ այդ տարածքները լիարժեք ռուսական վերահսկողության տակ չեն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)