Թրամփը Զելենսկուն անվանել է «աշխարհի լավագույն առևտրական»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «աշխարհի լավագույն առևտրականն է», նա այդ հարցում գերազանցել Է ինձ, հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն առևտրականն է, ինձանից շատ ավելի լավը։ Զելենսկին գալիս է Վաշինգտոն և ամեն անգամ հեռանում է միլիարդավոր դոլարներով: Բայց վերջին անգամ կարողացավ ստանալ ընդամենը 60 միլիարդ դոլար: Քանզի Կոնգրեսը շատ դժգոհ է։ Այն հարցնում է՝ ուր են գնում այդ փողերը», - ասել է Թրամփը։
