Մենք Լոնդոնի հետ չենք բանակցում․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան
Աշխարհ
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը տարակուսանք է հայտնել Թուրքիայում Ուկրաինայի հետ բանակցություններում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի «հապճեպ հայտարարության» կապակցությամբ, փոխանցում է Lenta-ն:
«Ո՞ւմ համար է անընդունելի։ Մենք Լոնդոնի հետ չենք բանակցում», - ընդգծել են դեսպանատանը։
Ավելի վաղ Սթարմերն ասել էր, որ Ուկրաինայի հարցով Ստամբուլում ընթացող բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումն անընդունելի է, և Լոնդոնի կողմից պատասխան է նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)