Ալցհայմերի հիվանդությունը հայտնաբերելու առաջին արյան թեստը հաստատվել է ԱՄՆ-ում
Աշխարհ
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) առաջին անգամ հաստատել է արյան թեստ, որը կարող է օգնել ճշգրիտ ախտորոշել Ալցհայմերի հիվանդությունը՝ թույլ տալով ժամանակին մեկնարկել բուժում։Նոր թեստը մշակել է Fujirebio Diagnostics, Inc., և այն հայտնաբերում է բետա-ամիլոիդ կոչվող սպիտակուցային կուտակումները՝ Ալցհայմերի հիվանդության հիմնական նշաններից մեկը։ Մինչ այս, նման ախտորոշումը հնարավոր էր միայն թանկարժեք PET սկանավորումների կամ ողնաշարային հեղուկի հետազոտության միջոցով։
Թեստը հաստատված է 55 տարեկան և բարձր հիվանդների համար, ովքեր ունեն հիշողության խնդիրների վաղ նշաններ։ Այն կարող է նաև պարզել, թե արդյոք հիվանդը համապատասխանում է նոր դեղամիջոցներով բուժման համար, ինչպիսին են Leqembi-ն ու Kisunla-ն, որոնք մի փոքր դանդաղեցնում են հիվանդության զարգացումը՝ ամիլոիդը ուղեղից մաքրելու միջոցով, փոխանցում է APNEWS-ը։
FDA-ի պաշտոնյաներն ընդգծել են, որ սա կարևոր քայլ է հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու և բուժում ապահովելու գործում։ Թեստը կարող են նշանակել միայն բժիշկները, և այն չի նախատեսված կանխարգելիչ օգտագործման համար՝ առանց ախտանիշների։ Այս որոշումը հստակ ազդակ է՝ Ալցհայմերի դեմ պայքարում մատչելի ու արդյունավետ գործիքներ զարգացնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)