Հայտնի են դեսպանությունների թիմերի միջև «Թովմասյան գավաթ» ֆուտբոլի մրցաշարի մրցանակակիրները (տեսանյութ)
ԱշխարհԵրևանում ավարտվել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների միջև ավանդաբար անցկացվող «Թովմասյան գավաթ» ֆուտբոլի ամենամյա մրցաշարը, որն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ հոբելյանական տարեդարձին: Մրցաշարում հաղթել է «Թովմասյան» հիմնադրամի թիմը, որը եզրաչակիչում առավելության է հասել Հայաստանում Քովեյթի Պետության դեսպանության թիմի նկատմամբ: Իսկ բրոնզե մեդալները նվաճել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում հաղթել է Ֆրանսիայի դեսպանության թիմին: Մայիսի 14-ին «Դվին» համալիրի “One&Only” թատրոնում տեղի ունեցավ «Թովմասյան գավաթի» 2025 թ. մրցաշարի մրցանակաբաշխությունը, որին, ի թիվս մրցաշարին մասնակցած դիվանագետների և այլ հյուրերի, մասնակցում էին նաև պատերազմի վետերանները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)