ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կհանդիպի Հռոմի պապի՝ Ուկրաինայում բանագնաց Զուպիի հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, կհանդիպի կարդինալ Մատեո Զուպիի՝ Ուկրաինայում Հռոմի պապի դեսպանորդի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետդեպարտամենտի ղեկավարի ժամանակացույցին։
Ըստ ժամանակացույցի՝ հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին):
Ավելի վաղ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջարկել է Վատիկանը՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)