ԵՄ-ն ԱՄՆ-ից հետո պետք է վերսկսի բանակցությունները Պուտինի հետ. Օրբան
Աշխարհ
ԵՄ առաջնորդները պետք է վերսկսեն բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես դա արել է Միացյալ Նահանգները։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Պատրանք է, որ խաղաղությունը կհաստատվի միայն ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում։ Եվրոպական առաջնորդները վաղ թե ուշ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա անխուսափելի է», - գրել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը։
Օրբանը հավելել է, որ եվրոպական երկրները պետք է որոշեն, թե երբ բանակցել Պուտինի հետ՝ Միացյալ Նահանգներից առա՞ջ, թե՞ հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)