Թրամփը մեկնաբանել է Իսրայելի վարչապետի գործողությունները Գազայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված չէ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածի վերաբերյալ գործողություններից։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ոչ։ Նա դժվար իրավիճակում է: նա բախվում է մի խնդրի, որը երբեք տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
