Թրամփը խոսել է աշխարհում Մերձավոր Արևելքի դերի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տարածաշրջան է, որը թեքվում է դեպի Չինաստան։
«Մերձավոր Արևելքի երկրները Չինաստանի շատ ուժեղ համոզմունքների տակ էին, քանի որ սա ընդմիշտ կլուծեր Չինաստանի վառելիքի խնդիրը։ Սա նրանց նախընտրությունը չէր, բայց նրանք դրան հասնելու ճանապարհին էին։ Նրանք շարժվում էին դեպի Չինաստան», - կիսվել է Թրամփը։
Ամերիկայի նախագահը Մերձավոր Արևելքը նաև անվանել է աշխարհի էներգետիկ մայրաքաղաք՝ օգտակար նյութերի մեծ պաշարով։
